«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Սա խաղաղություն չի՛ ժողովուրդների միջև, սա խաղաղություն է իշխող էլիտաների միջև

Սա խաղաղություն չի՛ ժողովուրդների միջև, սա խաղաղություն է իշխող էլիտաների միջև
22.04.2026 | 13:04

Մեկ Ադրբեջանում կա քաղաքացիական հասարակություն, մեկ էլ Հայաստանի հաջիևյան քարոզիչներն են հայկական քաղաքացիական հասարակություն․․․

Քանիցս խոսել ենք, որ բռնապետական երկրներում քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել, որովհետև բոլոր «քաղաքացիական» կառույցները տոտալ գրաքննման ու վերահսկողության են ենթարկվում։

Իսկ ահա Հայաստանում՝ մինչև 2018 թվականը իսկապես քաղաքացիական հասարակություն ձևավորվելու շանսեր կային։ Կային մարդիկ ու խմբեր, որոնք դիմակայում էին իշխանությունների որոշումներին՝ ներկայացնելով հասարակության տարբեր սոցիալական շերտեր։ Հիմա քաղաքացիական հասարակություն Հայաստանում գոյություն չունի՝ կան մարդիկ, ովքեր քաղաքացիական հասարակության դիմակի տակ տանում են կա՛մ իշխանության, կա՛մ ընդդիմության քարոզչական նարատիվներ, իսկ հասարակության տարբեր սոցիալական շերտերի հիմնարար շահերը պաշտպանող խմբեր գույություն չունեն։ Իսկ քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարական պետություններում հենց իշխանությունների ու ժողովրդի միջև կատալիզատորի դեր կատարելն է՝ ներքևից դեպի վերև և հակառակ ուղղությամբ ուղերձների փոխանցումը։

Ուստի՝ ո՛չ Արդբեջանում, ո՛չ Հայաստանում չկա՛ քաղաքացիական հասարակություն ժողովրդավարական պետություններին բնորոշ։ Թե՛ ադրբեջանցի ու թե՛ հայաստանցի ներկայացուցիչները իրենց կառավարությունների ներկայացուցիչներն են, ու սրանցից ո՛չ մեկը չի՛ ներկայացնում ժողովուրդներին։

Ինչպես գործընթացի սկզբում եմ առիթ ունեցել ասել, սա խաղաղություն չի՛ ժողովուրդների միջև, այլ սա խաղաղություն է իշխող էլիտաների միջև, որը փորձ է արվում ժողովրդականացնել, ինչը անհնար է։ Ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ հայերը մասնակից չեն այս պրոցեսներին որպես ժողովուրդներ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4565

Մեկնաբանություններ